Financial Times հանդեսը հայտնում է, որ մահացել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդն հանդիսացող գործարար Գոփի Հինդուջան։ Նա 85 տարեկան էր։ Հինդուջան տեւական ժամանակ տառապում էր հիվանդությամբ։ Հինդուջա ընտանիքի ունեցվածքը կազմում է 46,1 միլիարդ դոլար։ Նրան է պատկանում Hinduja Group ներդրումային ընկերությունը։
Այն ներդրումներ է կատարում բրիտանական տնտեսության բազմաթիվ ոլորտներում՝ նաթարդյունաբերությունից մինչեւ ժամանցային եւ զվարճանքների ինդուստրիա։ Գոփի Հինդուջան գործարարությամբ է զբաղվել եղբոր՝ Շրի Հինդուջայի հետ։ Վերջինս մահացել է երկու տարի առաջ։ Նրանք իրենց բիզնես կայսրությունը սկսել են կառուցել 80-ական թվականներից։
