Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը (2025թ.):

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ հոկտեմբերի 29-ին, 30-ին և նոյեմբերի 1-3-ին,
  • Արաբկիրում՝ հոկտեմբերի 29-ին և 31-ին,
  • Նոր Նորքում՝ հոկտեմբերի 29-ին և նոյեմբերի 3-ին,
  •  Շենգավիթում՝ հոկտեմբերի 29-ին, նոյեմբերի 1-ին և 3-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ը,
  • Արաբկիրում, Նոր Նորքում և Շենգավիթում՝ հոկտեմբերի 29-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Կիսվել սոց․ ցանցերում