Երևանում «Մերսեդես»-ը բախվել է բազալտե եզրաքարերին, հայտնվել երթևեկելի գոտում

Նոյեմբերի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21։10-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Բելլաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ, 22-ամյա Դավիթ Կ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բազալտե եզրաքարերին, էստակադայի հենասյանը և հայտնվել երթևեկելի գոտում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Կիսվել սոց․ ցանցերում