«Ռեալը» բանավոր համաձայնության է հասել «Բավարիայի» պաշտպան Դայո Ուպամեկանոյի հետ՝ պայմանագիր կնքելու հարցում։ Այս մասին գրում է FootMercato-ն:
«Ռեալի» տրանսֆերային ցանկում Ուպամեկանոն շրջանցել է Իբրահիմա Կոնատեին: «Ռեալը» պատրաստ կլինի 20 միլիոն եվրո բոնուս վճարել, եթե ֆրանսիացին չերկարաձգի պայմանագիրը և ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվի Մադրիդ:
«Բավարիան» դեռ հույսը չի կորցրել ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր կնքելու հարցում: ՊՍԺ-ն ուշադրությամբ հետևում է իրավիճակին, քանի որ փարիզյան ակումբն էլ հետաքրքրված է 26-ամյա խաղացողի ծառայություններո
