Թпւրքական «Գալաթասարայ» ակումբը հետաքրքրված է Լիпնել Մես սիի ծшռայություններով

Թուրքական «Գալաթասարայ» ակումբը հետաքրքրված է Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Fotomac-ը, փոխանցում է gazeta.ru-ն։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ թուրքական ակումբը ցանկանում է հարձակվողին կարճաժամկետ, չորսամսյա վարձակալությամբ պայմանագիր կնքել MLS-ի միջմրցաշրջանային խաղերի ընթացքում։

Ամերիկյան լիգայում մրցաշրջանը կավարտվի հոկտեմբերին, փլեյ-օֆֆը կտևի մինչև դեկտեմբեր, որից հետո լիգան չորսամսյա ընդմիջում կվերցնի նոր մրցաշրջանից առաջ։

Նշվել է, որ այս բացը կարող է Մեսսիին դրդել համաձայնվել «Գալաթասարայ» տեղափոխվելուն՝ 2026 թվականի Աշխարհի առաջնությունից առաջ իր մարզավիճակը պահպանելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում