Եղանակը Հայաստանում՝ առաջիկա օրերին

Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 16-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում ևս նոյեմբերի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին սպասվում է անձրև։

Մայրաքաղաքում նոյեմբերի 12–ի ցերեկը կլինի 17-19 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +9…+11 աստիճան։

Կիսվել սոց․ ցանցերում