Վրաստանում նախկին պաշտոնյային ձերբшկալել են կամրջի փլուզման գործով

Վրաստանում Սամտրեդիա-Գրիգոլեթի մայրուղու վրա կառուցվող կամրջի փլուզման գործով ձերբակալվել է երկրի «Ճանապարհային դեպարտամենտի» ղեկավարի նախկին տեղակալ Լևան Կուպատաշվիլին:

Դատախազության տվյալներով՝ նրա գործողությունների արդյունքում պետական բյուջեին հասցվել է ավելի քան 16 միլիոն լարիի (մոտ 5,8 միլիոն դոլար) վնաս: Նախկին պաշտոնյային սպառնում է մինչև 11 տարվա ազատազրկում։

Հիշեցնենք, որ Ռիոնի գետի վրա կառուցվող կամրջի մի մասը փլուզվել է 2023 թվականի փետրվարի 21-ին։

Կիսվել սոց․ ցանցերում