Սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի տեսքով. եղանակը Հայաստանում

Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 13-14-ին, 15-ի գիշերը, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում նոյեմբերի 13-15-ին, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին, 17-ի գիշերը սպասվում է անձրև։

Մայրաքաղաքում նոյեմբերի 13-ի ցերեկը կլինի 16-18 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +9…+11 աստիճան։

Կիսվել սոց․ ցանցերում