Լատվիան և Էստոնիան պատրաստ են փակել Բելառուսի սահմանը

Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինենեն հայտարարել է, որ Լատվիան և Էստոնիան պատրաստ են համերաշխվել և փակել Բելառուսի հետ սահմանը, եթե Մինսկի կողմից ճնշումները և հիբրիդային հարձակումները շարունակվեն։ Վարչապետի խոսքով՝ Բալթյան գործընկերները Վիլնյուսին վստահեցրել են, որ նման քայլի պատրաստ են գնալ ընդհանուր անվտանգության ապահովման նպատակով։

«Լատվիայից և Էստոնիայից մենք հավաստիացումներ ենք ստացել, որ եթե բելառուսական ռեժիմը շարունակի հարձակվել մեզ վրա, և իրավիճակը կարգավորել չի հաջողվի, նրանք պատրաստ են համերաշխվել և փակել սահմանը»,- նշել է Ռուգինենեն։

Նրա խոսքով՝ տարածաշրջանային անվտանգության հարցերում երեք երկրները գործում են համատեղ և պատրաստ են համաժամացված որոշումների, եթե սպառնալիքները շարունակվեն։

Կիսվել սոց․ ցանցերում