Դավիթ Համբարձումյանը ներկա է Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում անց կացված Սուրբ Գևորգ Զորավարի տոնին նվիրված Սուրբ Պատարագին

Տոնական Սուրբ Պատարագը մատուցեց Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։
Այս օրը Մարմարաշենում առանձնահատուկ խորհուրդ ուներ։ Եկեղեցու բակում օծվեց 44-օրյա պատերազմի մասնակից մեր հերոս տղաների հիշատակը հավերժացնող խաչքարը։
Այդ խաչքարը մեր խոնարհումն է հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած տղաների հիշատակին։ Այն նրանց սխրանքի, նվիրումի և անմնացորդ հայրենասիրության խորհրդանիշն է։
Թող Սուրբ Գևորգ Զորավարի բարեխոսությամբ խաղաղություն ու ամրություն պարգևվի մեր ժողովրդին։
Հավերժ փառք մեր հերոսներին։
Կիսվել սոց․ ցանցերում