Երկրի վրա մոտ երկու օր մոլեգնող մագնիսական փոթորիկն ավարտվել է

Երկրի վրա մոտ երկու օր մոլեգնող մագնիսական փոթորիկն ավարտվել է։ Այս մասին Telegram-ում հայտարարել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։

Երկրի վրա մագնիսական փոթորիկը շարունակվում էր  36 ժամից ավելի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել էին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտից։

Կիսվել սոց․ ցանցերում