Աлիևը դատապարտել է ռпւսական հարվածները

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Ցավոք, ավերածություններ ու վնասներ կան, վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը։ Պարոն նախագահը դատապարտեց այդ հարվածը և ընդգծեց, որ սա առաջին անգամը չէ, որ ռուսները թիրախավորում են և՛ դեսպանատան շենքը, և՛ Ադրբեջանի հետ կապված այլ օբյեկտներ»,- գրել է Զելենսկին տելեգրամի իր էջում։

Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ալիևը լուրջ մտահոգություն է հայտնել այս կապակցությամբ՝ ընդգծելով, որ դիվանագիտական ​​առաքելությունների վրա նման հարձակումները անընդունելի են համապատասխան միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին։

Կիսվել սոց․ ցանցերում