Երևանի որ 4 վարչական շրջանում է փոշու պարունակությունը գերազանցել է սшհմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 5-11-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Կենտրոնում՝ նոյեմբերի 6-11-ը,

Արաբկիրում՝ նոյեմբերի 5-8-ը և 11-ին,

Նոր Նորքում՝ նոյեմբերի 8-ին,

Շենգավիթում՝ նոյեմբերի 11-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Կիսվել սոց․ ցանցերում