Ահասարսուռ սպանություն է տեղի ունեցել Մոսկվայում, որի մասին հայտնի է դարձել, երբ լճից դուրս է բերվել մանուշակագույն ուսապարկ, ներսում՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված երեխայի գլուխ:
Մոսկվայի դատախազությունը հաղորդել է, որ նախնական տվյալներով, զոհը 7-10 տարեկան տղա է, սակայն ավելի ուշ պարզվել է, որ տղան ընդամենը 6 տարեկան է եղել:
Ռուսական տելեգրամյան ալիքները նոր մանրամասներ են հրապարակել սարսափելի սպանությունից:
Սպանված տղայի մայրը, որի գլուխը հայտնաբերվել էր Գոլյանովսկի լճակում, իսկ մարմինը՝ Բալաշիխայի բնակարաններից մեկի պատշգամբում, նույնականացվել է որպես 31-ամյա Ելենա։ Հենց այդ տանն է ապրել երեխան:
Ըստ ալիքի՝ կինը հաշվառված է հոգեբույժի մոտ և բազմիցս ցուցաբերել է անառողջ ագրեսիա։ Հարևանները պատմել են, որ Ելենան օգտագործել է թմրանյութեր, պարբերաբար ծեծել է երեխային և տառապել է լսողական և տեսողական հալյուցինացիաներով։
«Մաշ» ալիքի խոսքով՝ սպանված երեխայի անունը Միրոսլավ էր. նա և նրա մայրը տեղափոխվել էին Մոսկվայի մարզ Պենզայից։
Ըստ «112» ալիքի՝ կինը ներկայումս նույնիսկ չի կարող հարցաքննվել, նա չի կարող ցուցմունք տալ թմրանյութերի խիստ օգտագործման պատճառով: Ալիքը նաև պարզել է, որ կինը Պենզայի մարզում ունի բազմաթիվ պարտքեր և միկրովարկեր: Մոսկվայի մարզում Ելենան կես դրույքով աշխատել է որպես վաճառող և առաքիչ:
Երեխայի անհետացման մասին հայտնել է երեխայի տատիկը:
Լրատվամիջոցների նախնական տեղեկատվության համաձայն՝ խորթ հայրն է սպանել երեխային, իսկ մայրը փորձել է թաքցնել հանցագործությունը՝ որդու դին մասնատելով ու գլուխը տանելով, նետելով լճակը:

Լրատվամիջոցներում սկզբնապես նշվում էր, որ մոտ 180 սանտիմետր հասակով և միջին կազմվածքով տղամարդ է գլուխը բերել լճակ, նրան տեսնողներ են եղել: Խորթ հայրը նույնպես, ենթադրաբար, սպանության պահին գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ: ականատեսների նկարագրած տղամարդն ու երեխայի խորթ հայրը նույն մարդն են, թե՝ ոչ, դեռևս պարզ չէ:
Մարմնի մնացորդների հայտնաբերման մասին հայտարարվել է նոյեմբերի 16-ի առավոտյան:
Դատախազությունը սկզբում հայտնել է, որ երեխայի մնացորդները հայտնաբերվել են Գոլյանովսկի լճակում գտնվող պայուսակի մեջ:

Ավելի ուշ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Մոսկվայի գրասենյակը հաստատել է, որ հայտնաբերված մարմնի բեկորները պատկանում են յոթից տասը տարեկան տղայի:
