Մшհվան ելքով վրшերթ

Երևան-Մեղրի ավտոճանապարհի Այնթապ գյուղում «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի կնոջ, ինչի հետևանքով վերջինս մահացել է. Radar Armenia-ին հայտնեցին ՆԳՆ-ից։

«Ժամը 7:23-ին հաղորդում է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Այնթապ գյուղում «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը մահացել է։ Վրաերթի ենթարկվածը 1958 թ. ծնված Մասիս քաղաքի բնակչուհի է։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Մասիսի քննչական բաժին»,-ասացին նախարարությունից։

Կիսվել սոց․ ցանցերում