Նորայր Հակոբյանն ընտրվել է Մասիսի համայնքապետ

Մասիս համայնքի ավագանին նոյեմբերի 17-ին արտահերթ նիստ է գումարել, որի ժամանակ համայնքի ղեկավար է ընտրվել «Դավիթ Համբարձումյան դաշինք» խմբակցության անդամ Նորայր Հակոբյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը թեկնածու չի առաջադրել:

Հիշեցնենք՝ Երևանի քրեական դատարանի՝ հոկտեմբերի 23-ին հրապարակած վճռով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:

Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար:

Մոսկվայից Երևան վերադարձած Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքից հետո կալանավորվել է:

Կիսվել սոց․ ցանցերում