Հայտնի է՝ նոյեմբերի ավարտին սպասվող եղանակային կանխատեսումը Հայաստանում

Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 19-23-ին ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա ևս 2-5 աստիճանով, մնացած շրջաններում Էապես չի փոխվի։

Երևան քաղաքում ևս նոյեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում նոյեմբերի 20-ի ցերեկը կլինի 15-17 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +7…+9 աստիճան։

Կիսվել սոց․ ցանցերում