ԱՄՆ-ն ՀՀ Ա ԱԾ-ին շուրջ 500 մլն դրամի տեխնիկական միջոցներ է նվիրաբերելու

Ամերիկայի Միացյալ Նահանգների էներգետիկայի դեպարտամենտի Միջուկային մաքսանենգության հայտնաբերման և կանխարգելման գրասենյակը ՀՀ ԱԱԾ-ին Զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման ծրագրի շրջանակներում մի շարք տեխնիկական միջոցներ և սարքավորումներ կնվիրաբերի։ Դրանք անհրաժեշտ են ծառայության գործառույթների իրականացման համար: Նվիրաբերվող տեխնիկական միջոցները ներառում են՝ անձնական դոզաչափ, պաշտպանիչ կոմբինեզոններ, կոշիկններ, ձեռնոցներ, ջերմային պատկերման մոնոկուլյար, ընդունիչ՝ ականջակալի ալեհավաքով, պայթուցիկ նյութերի և թմրանյութերի հայտնաբերման համակարգ և այլն։ Տեխնիկական միջոցները ՀՀ-ին փոխանցվելու են երկու ամսվա ընթացքում։ Տեխնիկական միջոցների ընդհանուր արժեքը 487 մլն դրամ է։ Գույքի շահագործման և սպասարկման հետ կապված ծախսերը կիրականցվեն ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը պետական բյուջեով հատկացված ընդհանուր միջոցների հաշվին։ Նարեկ Կիրակոսյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/954558.html?fbclid=IwY2xjawOLjwxleHRuA2FlbQIxMQBicmlkETFsTURCU2tGa09HRmZPYjZyc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHnLBUbXRfyWTmWgDbLejqMxSKa-Mx5ArfowCqIzS4ILnXOPEPp9wJyuYGuW-_aem_8_HYRJKPx_6BROXyXd7dsw&brid=kQeLFJFMlZmBW1hBIlCiOw

© factor.am

Կիսվել սոց․ ցանցերում