Թրամփը ցանկանում է, որ Ռпւսաստանը և Ուկրшինան համաձայնության գան խшղաղության համաձայնագրի շուրջ մինչև այս տարվա վերջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության գան խաղաղության համաձայնագրի շուրջ մինչև այս տարվա վերջը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ լրատվամիջոցի՝ Թրամփը նշել է, որ ցանկանում է արագացնել Ուկրաինայում պատերազմի ավարտը՝ հույս ունենալով վերջ դնել այն հակամարտությանը, որի մասին նա մի ժամանակ հրապարակավ հայտարարել էր, որ հեշտությամբ կլուծվի։

Կիսվել սոց․ ցանցերում