Մարդու իրավունքների խնդիրը մղվել է լուսանցք

Արցախցի    իրավապաշտպան   Կարեն Օհանջանյանը   մինչեւ  Հայաստանտեղափոխվելը    « Հելսինկյան  նախաձեռնություն-92» կոմիտեի  համակարգողնէր:

Lragrogh.com-ը  Կարեն  Օհանջանյանից հետաքրքրվեց` Հայաստանո՞ւմ էլ է շարունակում զբաղվել  իրավապաշտպան գործունեությամբ:

«Ես  հիմա չեմ  հետաքրքրվում մարդուիրավունքներով, քանի որ միջազգային իրավունքը  մեծ   մասամբ կաթվածահար է եղել եւ այլեւս չիգործում այնպես, ինչպես` նախկինում:  Այսօրմարդու իրավունքների  պաշտպաններն անկարողեն լուծել   մարդու  իրավունքները   խախտողհասարակությունների անհամաչափ զարգացմանհետեւանքով առաջացած լուրջ խնդիրները:  Ակնհայտ է, որ իրավապաշտպան կազմակերպությունների  մեծ   մասն այժմզբաղված է դրամաշնորհներ  մսխելով:  Ես  չեմ ցանկանում դրամաշնորհ   ստանալ, եթե ի զորու  չեմ   լուծելու այն   խնդիրները, որոնց  համարդրամաշնորհ են տրամադրում: Հասարակությունների  ժողովրդավարացմանգործընթացը մտել է լճացման փուլ: Այսպայմաններում մարդու  իրավունքների   բոլորմիջազգային կառույցները  կանգնած են  հետեւյալփաստի առջեւ. բառացիորեն բոլոր երկրների   կառավարությունները   եւ   միջազգային  միջկառավարական հաստատությունները  մարդու իրավունքների  խնդիրը  մղել են   լուսանցք: Սահանգեցրել   է   ճգնաժամի, որն  առաջացել է ինչպես   պատերազմների, այնպես էլժամանակակից   տեխնոլոգիաների  արագզարգացման   հետեւանքով, որըսահմանափակում է մարդու   մասնակցությունը  տնտեսական զարգացմանը: Մենք պետք է ճանաչենք այս  նրբերանգները  եւ համապատասխան եզրակացություն անենք: Սավերաբերում  է  Հայաստանին եւ  դրա  ամենաթույլ  օղակին` մարդու իրավունքներին»,- արձագանքեց Կարեն   Օհանջանյանը:

Կիսվել սոց․ ցանցերում