«Կյանքի պուրակ»-ի կառուցապատումը շարունակվում է

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի բուսաբանական այգում հիմնվող «Կյանքի պուրակ»-ի կառուցապատումը շարունակվում է: Անցկացվում է ոռոգման նոր համակարգ, կառուցվում են ճեմուղիներ, ավարտված են հուշահարթակի բետոնային, գլխավոր պոմպակայանի սարքավորումների մոնտաժումը:

Ավարտական փուլում են լուսավորության հենասյուների մոնտաժման, ինչպես նաև արհեստական լճակի բետոնային աշխատանքները, իսկ երկու կամրջակների մոնտաժումից հետո կսկսվի հարդարումը և երեսպատումը:

Կիսվել սոց․ ցանցերում