Օդի ջերմաստիճանն այսօր մի փոքր էլ կնվազի․ եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ օդի ջերմաստիճանն այսօր մի փոքր էլ կնվազի, այնուհետև էապես չի փոխվի։

Երևան քաղաքում ևս նոյեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում նոյեմբերի 26-ի ցերեկը կլինի 12-14 աստիչան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +4…+6 աստիճան։

Կիսվել սոց․ ցանցերում