ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնող հայտարարություն է տարածել

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ տարբեր անհատների և ընկերությունների էլեկտրոնային փոստերին ոստիկանության անունից ուղարկվում են կեղծ հաղորդագրություններ։

«Հաղորդագրությունների նպատակը խաբեությամբ Ձեզանից գումար հափշտակելն է։

Պարզապես հիշե՛ք. Ոստիկանությունը երբեք ձերբակալությունների կամ քրեադատավարական այլ միջոցների վերաբերյալ էլեկտրոնային փոստով չի ծանուցում»,- հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Կիսվել սոց․ ցանցերում