Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ երկիր են մատակարարվել ամերիկյան «Abrams» մոդելի առաջին տանկերը։ Նա չի նշել առաքված տանկերի թիվը։ The New York Times-ը նշել է, որ տանկերը ժամանել են նախատեսված ժամկետից մի քանի ամիս շուտ և օգտագործվելու են հարձակման ժամանակ։
«Լավ լուր նախարար Ումերովից (Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավար Ռուստեմ Ումերով-Կոմերսանտ): «Abrams»-ն արդեն Ուկրաինայում է և պատրաստվում է ուժեղացնել մեր բրիգադները։ Ես շնորհակալ եմ դաշնակիցներին պայմանավորվածությունները կատարելու համար», — գրել է Վլադիմիր Զելենսկին Telegram-ում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարին հայտարարել էր «Abrams» տանկերի մատակարարման մասին Ուկրաինային։ Օգոստոսին ուկրաինացի զինվորականներն ավարտել են այդ տեխնիկայի շահագործման ուսուցումը: Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ «Abrams» տանկերը կօգտագործվեն «շատ հատուկ՝ կոնկրետ, լավ մտածված գործողությունների համար»։ Հակառակ դեպքում, նրա խոսքով, այդ տանկերի ոչնչացման վտանգ կա։
