Ի՞նչ գիտենք հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին

Վերջին  տարիներին  հաճախ  ենք  հասարակական  տրանսպորտում,  զբոսայգիներում,  փողոցում  հանդիպում  տարօրինակ  վարք  դրսեւորող, հասարակական  կարգը  խախտող,  անցորդների  հետ  անհարկի վեճի  բռնվող,  նրանց  անհիմն  վիրավորանքներ  հասցնող  անձանց:  Դժվար է առանց մասնագիտական  ախտորոշման պարզել, թե նրանցից   քանիսն  ունի  հոգեկան առողջության  հետ կապված  խնդիրներ, քանիսն է իսկապես վտանգ ներկայացնում  շրջապատի  համար: Անտեսել  իրականությունը, սակայն, չենք կարող:

ՀՀ  առողջապահության  նախարարություն Lragrogh.com-ը հետեւյալ հարցերն էր ուղղել:

  1. Հայաստանում  հոգեկան  խնդիրներ   ունեցող   քանի՞անձ կա հաշվառված:
  2. Նրանցից  քանի՞սն  են  բուժում ստանում  հոգեբուժարաններում:
  3. Ի՞նչ  ծրագիր է իրականացնում  առողջապահության նախարարությունը հոգեկան  խնդիրներ  ունեցողների   համար, որոնք  բուժում են ստանում  տնային  պայմաններում,  արդյո՞ք  նրանք  վտանգ  չեն  ներկայացնում  իրենց  մերձավորների,  շրջապատի  համար:
  4. Պետբյուջեով  տարեկան  որքա՞ն  գումար է հատկացվում հոգեկան խնդիրներ ունեցող  մեկ անձի բուժման համար:

Մեզ   ուղարկած  պատասխանները  ներկայացնում ենք   ստորեւ:

Առողջապահության նախարարություն ուղղված Ձեր 03.11.2025թ. հարցման կապակցությամբ հայտնում եմ.

1.-2. Տարեվերջին հաշվառման մեջ գտնվող, ինչպես նաև դիսպանսերային հսկողության տակ գտնվող ու բուժում ստացող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգրքի աղյուսակ 2․3․1-ում հետևյալ հղումով` https://nih.am/assets/pdf/atvk/53e6345f5fc9fd40e72326c302583484.pdf:

  1. Առողջապահությաննախարարի 2021 թվականի դեկտեմբերի 08-ի թիվ 90-Ն հրամանի (հղումը` https://www.arlis.am/hy/acts/203893/latest) հավելված 1-ով սահմանվում է արտահիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման իրականացման կարգը (այսուհետ` Կարգ): Կարգի 13-14-րդ կետերի համաձայն` հաշվառման մեջ գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի արտահիվանդանոցային շարունակական բուժումը և հսկողությունն իրականացվում է անձի հաշվառման վայրի արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հոգեբուժական կազմակերպության կողմից, որն ի թիվս այլ ծառայությունների, ներառում է Առողջապահության նախարարության կողմից պետության կարիքների համար կենտրոնացված կարգով ձեռք բերվող հոգեմետ դեղերով անվճար ապահովումը, բժշկական ցուցումների համաձայն ուղեգրումը հիվանդանոցային պայմաններում հետազոտման կամ բուժման: Հայտնում եմ նաև, որ «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետի համաձայն` անձի մոտ հոգեկան խանգարման առկայությունը կամ բացակայությունը պարզելու կամ հոգեբուժական օգնության և սպասարկման անհրաժեշտությունը գնահատելու կամ հոգեբուժական օգնության և սպասարկման ձևը որոշելու նպատակով իրականացվում է հոգեբուժական վկայարկում: Վերոնշյալ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` հոգեբուժական վկայարկումն իրականացվում է անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչի իրազեկված համաձայնությամբ: Հոգեբուժական վկայարկումն իրականացվում է առանց անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` առանց օրինական ներկայացուցչի համաձայնության, այն դեպքերում, երբ անձի գործողությունները հիմք են տալիս ենթադրելու, որ անձն ունի հոգեկան խանգարում, որի հետևանքով նա վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար։ Նաև, Կարգի 3-7-րդ կետերի համաձայն` հոգեբուժական վկայարկումն իրականացվում է արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հոգեբուժական կազմակերպություն ներկայացված անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչի գրավոր դիմումների համաձայն: Առանց անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` առանց օրինական ներկայացուցչի համաձայնության հոգեբուժական վկայարկումն իրականացվում է հետաքննության մարմնի (օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի), քննիչի, դատախազի, դատարանի (իրենց վարույթային պարտականությունները կատարելիս) կողմից արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հոգեբուժական կազմակերպություն ներկայացված գրավոր դիմումների հիման վրա: Գրավոր դիմումներում նկարագրվում են անձի գործողությունները, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ անձն ունի հոգեկան խանգարում, որի հետևանքով նա վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար։ Այն դեպքում, երբ հոգեբուժական վկայարկման արդյունքում հաստատվում է, որ անձը վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար, արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հոգեբուժական կազմակերպությունը շտապ բժշկական օգնության ծառայությանը մեկ ժամվա ընթացքում հեռախոսազանգի միջոցով հայտնում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հետագա հոգեբուժական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով հոգեբուժական կազմակերպություն տեղափոխման անհրաժեշտության վերաբերյալ: Այն դեպքում, երբ շտապ բժշկական օգնության ծառայությանը, անձի հոգեկան վիճակով պայմանավորված, չի հաջողվում կազմակերպել անձի տեղափոխումը, ապա, արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հոգեբուժական կազմակերպությունն անհապաղ հեռախոսազանգի միջոցով անձի բնակության վայրի ոստիկանության ստորաբաժանմանը տեղեկացնում է համապատասխան հոգեբուժական կազմակերպություն ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ անձի տեղափոխման անհրաժեշտության վերաբերյալ:
  2. 2024թ.-ինպետականպատվերի շրջանակներում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հիվանդանոցային պայմաններում հոգեբուժական բժշկական օգնության ծառայությունների համար հատկացվել է 3 351,4 մլն դրամ գումար, իսկ արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական բժշկական օգնության ծառայությունների համար՝ 414 891,3 հզ դրամ գումար: Կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման համաձայն` հիվանդանոցային պայմաններում հոգեբուժական բժշկական օգնություն մատուցող կազմակերպությունները ֆինանսավորվում են պահպանման ծախսերով փոխհատուցման սկզբունքով, այլ ոչ թե փաստացի բուժում ստացած պացիենտների քանակով, հետևաբար հնարավոր չէ առկա տվյալների հիման վրա հաշվարկել մեկ պացիենտի հաշվարկով ծախսված գումարը:

ՀԱՐԳԱՆՔՈՎ` ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ   ՔՆԱՐ ՂՈՆՅԱՆ Կատարող` Արմինե Աղաջանյան Հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժին Հեռ.`060808003 /

Թագուհի  Հակոբյան

 

Կիսվել սոց․ ցանցերում