Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Երևան քաղաքում ևս նոյեմբերի 27-30-ին, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում նոյեմբերի 27-ի ցերեկը կլինի 12-14 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +5…+7 աստիճան։

Կիսվել սոց․ ցանցերում