Թեհրшնը հայտարարել է, որ պшտերшզմի ժամանակ թշնшմիները իր հյուսիսային հարևաններին խոստացել են Իրшնի տարածքները

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզաին նշել է, որ 12-օրյա պատերազմի ժամանակ թշնամիների սխալն այն էր, որ ենթադրել են, որ Իրանը մենակ է։

«Թշնամիները նույնիսկ տարածքային խոստումներ են տվել իրենց որոշ հյուսիսային և հարավային հարևաններին և կարծում էին, որ Իրանը վերջացած է։ Սակայն նրանց սխալն այն էր, որ չճանաչեցին իրանցի ժողովրդին և չհասկացան, որ Իրանի մեծ երկիրը չի վերադառնա վերջին 300 տարվա իրավիճակին», — ասել է Ռեզաին։

Նրա խոսքով՝ իրենց թշնամանքի փիլիսոփայությունն այն է, որ խոչընդոտեն Իրանի առաջընթացին, քանի որ նրանք վախենում են, որ հարուստ պատմություն ունեցող երկիրը, եթե առաջընթաց ունենա, կխոչընդոտի իրենց գերիշխանությանը Արևմտյան Ասիայի կարևոր և հարուստ տարածաշրջանի նկատմամբ։

Կիսվել սոց․ ցանցերում