Երևանում կանցկացվի բասկետբոլի Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունը

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 2026 թվականի տղամարդկանց մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի Եվրոպայի առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Երևանին։

Մրցաշարը կանցկացվի 2026 թվականի հուլիսի 4-12-ը։ Առաջին անգամ մրցաշարը կկազմակերպվի Հայաստանում։ Ընդգրկված է նաև Ադրբեջանի ընտրանին։

Առաջնությանը կմասնակցեն 9 երկրի հավաքականներ.

Հայաստան
Ալբանիա
Ադ րբեջան
Մոլդովա
Սան Մարինո
Մալթա
Ջիբրալթար
Անդորրա
Կոսովո
Խաղացանկի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կհրապարակվի ավելի ուշ։

Կիսվել սոց․ ցանցերում