Ինչպես չդառնալ խարդախության զпհ

Ստորեւ  բերված   հայտարարությունները ծաղկաքաղ են  Ֆեյսբուքից  եւ ցույց են տալիս, թե սոցիալական  ցանցերի  միջոցով  ինչպես  կարող են  տարբեր  մարդիկ  դիմել  խարդախության  եւ խաբել  միամիտ  մարդկանց:  Հավատալով  վիճակահանությամբ  ինչ-որ բան շահելուն, Ֆեյսբուքում գրառումներ տարածելու միջոցով  մրցանակներ  ստանալու մասին  գայթակղիչ առաջարկներին` մարդիկ  հեշտությամբ ընկնում են խարդախության  թակարդը, իսկ հետո փորձում  վերականգնել  իրենց պատճառված  վնասը:  Ասենք` նման դեպքերում  խարդախները   կապ են հաստատում  միամիտ օգտատերերի  հետ, նրանցից վերցնում  անձնական տվյալները եւ հմտորեն օգտագործում դրանք այլ նպատակներով:

Բարև բոլորին, գալիք Սուրբ Ծնունդը նշելու համարմենք որոշեցինք ուրախություն պարգևել բոլորին՝նվիրելով այս ապշեցուցիչ 2025 թվականիVolkswagen Tiguan R-Line մեքենաներից մեկը։ Ամենինչ պարզ է. մեր էջում մեկնաբանություն թողնողյուրաքանչյուր ոք պարզապես պետք է մուտքագրի@ և սեղմի «ընդգծել»։ Եթե ձեր մեկնաբանությունըդառնա կապույտ, դուք կմասնակցեքվիճակահանությանը։

Հաղթողը կընտրվի պատահականորեն 2025 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 19:00-ին։

Շնորհավորում ենք, դուք պաշտոնապեսհաղթողների ցուցակում եք և կստանաք մեզանիցհատուկ մրցանակ: Վերցրեք ձեր մրցանակը հիմա, մինչև միջոցառման ավարտը, քանի որժամանակը սահմանափակ է: Մրցանակներըկուղարկվեն հաջող գրանցումից հետո: Խնդրումենք համոզվել, որ ձեր գրանցումը ճիշտ է, որպեսզիմենք կարողանանք արագ մշակել ձեր մրցանակը: Սեղմեք ստորև նշված կոճակը:

Բարեւ , շնորհակալություն այս տարվա ՍուրբԾննդյան տոնակատարություններին  մասնակցելուհամար: Կարո՞ղ եք ասել, թե որ քաղաքում  եքապրում:

                     Մասիս

Մրցանակը  շահելու հիմնական պահանջն է մերգրառումը կիսվել ձեր էջում: Դուք ընտրվել եք   որպես    հաղթող  Ֆեյսբուքում:   Ձեր  պարգեւը ստանալու համար հետեւեք  քայլերին` սեղմելովստորեւ նշված գրանցման կոճակը:  «Հիշեք», երբանհրաժեշտ է մուտքագրել  վարկային քարտիհամարը, ընտրեք  «փորձել » տարբերակը` անվճար տարբերակի համար, վարկային քարտըանհրաժեշտ է միայն  ձեր տվյալները ստուգելուհամար:

Այն 100 տոկոս անվճար է:

Ստացեք  ձեր  մրցանակը հիմա ( մինչեւ  ժամկետը լրանալը)))))

Լրացրեք  հարցումը եւ մուտքագրեք ձերէլեկտրոնային փոստի հասցեն` հաստատման  կոդ ստանալու կամ   Play   Storeից  հավելվածտեղադրելու համար (որպես մերհովանավորներից մեկը):

Նշում. 100 տոկոս անվճար չեկ ստանալու համարգրանցվեք միայն իմ հովանավորներից   մեկի  մոտ:

Մրցանակը  շահելու հիմնական պահանջն է մերգրառումը կիսվել ձեր էջում եւ 10 Facebook  խմբերում մինչեւ  միջոցառման  ավարտը: Դուք  ունեք  15 րոպե մեր գրառումը  կիսվելու համար: Կիսվելուց հետո  սպասեք, մինչեւ մենք կապվենք ձեզ   հետ, եւ  մեր  թիմը  կստուգի ձեր  կիսումների  քանակը:  Կիսվեք  հիմա:

Նշում. Եթե  չկիսվեք  այս գրառմամբ, դուք զրկվելուեք մրցանակը ստանալու հնարավորությունից:

Վերջին  տարիներին հաճախ է խոսվումմեդիագրագիտության, սոցիալական ցանցերից օգտվելու  հմտություններին տիրապետելու, սեփական իրավունքներն իմանալու  մասին, ինչը կարող  է բացառել խարդախության զոհ դառնալը:

Քաղաքացիներին  միայն  հորդորում ենք  զերծմնալ սոցիալական հարթակներում կասկածելի մարդկանց  հետո  հաղորդակցվելուց, անձնականտվյալները` էլեկտրոնային հասցե,  բանկի հաշվեհամար, սոցիալական քարտի համար եւ այլն,   անծանոթ   մարդկանց  տրամադրելուց:

Կիսվել սոց․ ցանցերում