Ջերմուկում ամեն գնալուցս նկատում եմ նոր ու լավ փոփոխությունները․Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․

Քանի որ գրեթե բնակավայր չկա, որտեղ որևէ ծրագիր կամ նախաձեռնություն չունենանք, մեր բոլոր բնակավայրերը յուրահատուկ կերպով են հարազատ դարձել, երևի որովհետև ամեն բնակավայրի հետ նաև ընդհանուր գործ է կապում։

Այսօր Ջերմուկում էինք։ Ամեն գնալուցս նկատում եմ նոր ու լավ փոփոխությունները։ Այս անգամն էլ բացառություն չէր։ Ջերմուկում նաև դպրոց ենք հիմնանորոգում, երկու բացօթյա վորքաութ-մարզահրապարակն էլ մոտ օրերս կբացենք։ Ովքեր չեն եղել, հիշեցնեմ, որ Ջերմուկում նաև պատկերասրահի մասնաճյուղն է գործում։

Դե իսկ ամանորյա օրերին արդեն երրորդ տարին Ջերմուկում կանցկացնենք հեղինակային երգի մրցույթի ամփոփումը, այս տարի՝ հունվարի երեքին։

Կիսվել սոց․ ցանցերում