Գիշերը բարձր մակարդակի արեգակնային բռն կում է տեղի ունեցել

Արեգակի վրա վերսկսվել են բարձր մակարդակի բռնկումները, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։

«Արեգակի հյուսիսարևելյան եզրին գրանցվել է X1.9 դասի նոր իրադարձություն՝ երկշաբաթյա ընդմիջումից հետո (նոյեմբերի 14-ից)», – ասվում է հաղորդագրության մեջ։

Սպասվում է, որ դեկտեմբերի 4-ի՝ հինգշաբթի օրվա շրջակայքում արեգակնային ակտիվության շրջանը կմտնի Երկրի վրա ազդեցության գոտի։

Կիսվել սոց․ ցանցերում