Էդուարդ Հակոբյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներ են ստեղծվել

WhatsApp հավելվածում ստեղծվել են ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի անվամբ կեղծ օգտահաշիվներ, որով տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

 

«Խնդրում ենք անտեսել նմանատիպ հաղորդագրությունները, չպատասխանել դրանց, չտրամադրել անձնական տվյալներ այդ օգտահաշիվների միջոցով և չսեղմել ուղարկվող հղումները»,- ասվում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում