Պապիկյանն ու Հնդկաստանի պաշտպանության պետական նախարարը համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելում անցկացվող Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովի  շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության պետական նախարար Սանջայ Սեթի հետ։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է նախարարը։

«Քննարկեցինք պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր»,- հրապարակած տեսանյութին կից գրել է Պապիկյանը։

Կիսվել սոց․ ցանցերում