ԱՄՆ-ը հայտարարել է Լեռնшյին Ղшրшբшղի համար «միջազգային առաքելություն» ստեղծելու մտադրության մասին

ԱՄՆ իշխանությունները աշխատում են Լեռնային Ղարաբաղի համար «միջազգային առաքելություն» ստեղծելու ուղղությամբ, սեպտեմբերի 25-ին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք անհրաժեշտ ենք համարում ունենալ միջազգային առաքելություն, որը պետք է ապահովի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակիչներին նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումը»,- ասել է գերատեսչության խոսնակ Մեթյու Միլլերը Պետդեպարտամենտի ճեպազրույցում։

Կիսվել սոց․ ցանցերում