Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Վենսի կեցավայրում կազմակերպված ամանորյա ընդունելությանը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է փոխնախագահ Վենսի կեցավայրում կազմակերպված ամանորյա ընդունելությանը։

«Մեծ պատիվ էր հյուրընկալվել ԱՄՆ փոխնախագահ Վենսի կեցավայրում կազմակերպված ամանորյա ընդունելությանը։ Ամանորյա երեկոն փոխնախագահը կազմակերպել էր ի պատիվ հոլիվուդյան լեգենդ Սիլվեստր Ստալոնեի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մկրտչյանը։

 

Կիսվել սոց․ ցանցերում