Դիտում ՝ 30 141
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեկնաբանել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի վերջին հայտարարությունը։
«Արաղչին ասում է, որ իրենց քաղաքականությունը «ակն ընդ ական» է։ Թրամփի քաղաքականությունը «գլուխն ընդ ական» է։ Նրանք շատ մեծ գին կվճարեն։ (…) Նրանք ամեն օր զանգահարում են մեզ՝ խնդրելով գործարքի մասին։ Ամեն անգամ, երբ նրանք գործարք են կնքում, կա՛մ խախտում են այն, կա՛մ ցանկանում են փոխել պայմանները արդեն կնքումից հետո։ Նրանք, հավանաբար, դեռ պատրաստ չեն գործարքի, բայց շուտով պատրաստ կլինեն»։
Հիշեցնենք, որ Արաղչին նախորդ օրը հայտարարել էր, որ Իրանի պաշտպանական դոկտրինը հավատարիմ է «ակն ընդ ական» սկզբունքին, և զգուշացրել է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին չհարվածել երկրի քաղաքացիական ենթակառուցվածքներին։
