Իրանում մարաթոնի կազմակերպիչները ձերբակալվել են, քանի որ մասնակիցները հիջաբ չեն կրել, հաղորդում է BBC-ն։
Որոշումը կայացվել է, երբ Իրանի հարավային ափին գտնվող Քիշ կղզում անցկացված մրցավազքի լուսանկարներն ու տեսանյութերը տարածվել են համացանցում:
Նշվում է, որ մարաթոնն արդեն իսկ դատապարտվել է Իրանի կրոնական ղեկավարության կողմից, որը նախկինում զգուշացրել էր կանանց հանրային վայրերում առանց հիջաբի հայտնվելու դեմ նոր արշավի մասին:
