«Ոչ միշտ է պետք նկատել ու տուգանել — երբեմն պետք է պարզապես թողնել, որ ժողովուրդը ապրի»
«Չի կարելի մարդկանց գցել անվերջ տուգանելու կառուսելի մեջ»
«Պետությունը չի կարող լինել քաղաքացու վրայից փող քերելու մեխանիզմ»
«Քաղաքացին մարդ է, ոչ թե մշտական վերահսկողության ու պատժի օբյեկտ»
«Մարդիկ ասում են՝ մի քիչ էլ մեզ թողեք ապրենք»
«Թուլացրեք ճնշումները. օրենքը պետք է ծառայի ժողովրդին, ոչ թե տուգանողներին»
«Օրենքը ունի ոչ միայն տուգանելու, այլ նաև բարոյական կողմ»
«Մշտապես ամեն ինչ ձեզ չի կարող մնալ — ժողովուրդն էլ իրավունք ունի շնչելու»
«Ժողովուրդը չի ուզում ապրել տուգանքների լաբիրինթոսում»
ՔՊ-ի և նախկինների տասնամյակներով կառուցված տուգանքային պետությունը՝ ժողովրդի վիզին նստած անվերջ կառուսել
ՔՊ-ն այսօր փորձում է իրեն ներկայացնել որպես «մաքուր» ուժ, բայց ժողովուրդը մի պարզ հարց ունի՝ ո՞վ է իրականում ձեզնից լավը՝ նախկիննե՞րը, թե՞ դուք, երբ նույն «տուգանելու պետությունը» նոր փաթեթավորմամբ շարունակեցիք։ Դուք ասում էիք՝ նախկինները վատն էին, բայց այսօր ժողովուրդը փորձում է հասկանալ՝ նախկիննե՞րն էին ձեզանից զզվելի, թե՞ դուք ստացվեցիք նախկիններից էլ առավել զզվելի, որովհետև իրականությունն այն է, որ 1991-ից մինչև 2025-ը Հայաստանը կառավարվել է նույն տրամաբանությամբ՝ պետությունը ստեղծվել է ոչ թե մարդու կյանքը բարելավելու, այլ քամելու, տուգանելու և գրպանելու համար։ Տարբերությունն ընդամենը փաթեթավորման մեջ է․ նախկինները իրենց ձևով էին անում, իսկ այսօր ՔՊ-ն անում է նույնը՝ «բյուջե չի հերիքում… տուգանենք» սկզբունքով։
ՔՊ-ն եկավ իշխանության ժողովրդի դժգոհության ալիքով, բայց մոտեցումը չփոխվեց․ պետությունը դարձավ քաղաքացու վրայից փող քերելու գործիք։ Այսօր պետական համակարգի հիմնական «լուծումը» մեկն է՝ տուգանել, էլի տուգանել, ամեն ինչի դիմաց տուգանել։ Փողը չի հերիքում՝ տուգանենք, բյուջե չի լցվում՝ տուգանենք, սխալ ենք արել՝ դարձյալ տուգանենք։ Ստացվում է, որ պետական ողջ գործիքակազմի իմաստը դարձել է մեկը՝ քաղաքացուն տուգանել և այդ գումարներով պահել իշխանական շքեղ ապարատը։
Հայաստանի քաղաքացին մարդ է, ոչ թե մշտական վերահսկողության ու պատժի օբյեկտ։ Չի կարելի մարդկանց գցել անվերջ տուգանելու կառուսելի մեջ, որտեղից իջնել չի լինում։ 1991-ից մինչև այսօր նույն պատկերն է․ պետությունը տեսնում է ամեն մանրուք, հաշվարկում է ամեն շեղում, տուգանում է ամեն քայլ, բայց երբ մարդն է խնդիր ունենում՝ պետությունը դառնում է կույր, խուլ ու անտարբեր։ Օրենսդրությունը չի կարող լինել միայն պատժելու համար․ օրենքը պետք է ունենա բարոյական կողմ, պետք է թույլ տա մարդուն ինչ-որ բան խնայել, պահել, փրկել իր ընտանիքի համար։ Բայց այդպես չի եղել՝ ոչ նախկինների օրոք, ոչ էլ ՔՊ-ի իշխանության տարիներին։ Եվ միշտ նույն հարցն է մնացել օդում՝ «ինչո՞ւ է ամեն ինչ ձեզ համար, իսկ ժողովրդին միայն տուգանքն է մնացել»։
Այս ամենի հետևությունն ահավոր պարզ է․ ՔՊ-ի պետությունը քաղաքացուն չի պաշտպանում՝ միայն տուգանում է, քաղաքացու խնդիրներն իշխանությունը չի լսում, այլ զբաղված է սեփական վարկանիշով ու PR-ով։ Ժողովուրդը հոգնել է՝ ոչ թե դժվարությունից, այլ անարդարությունից, ոչ թե աղքատությունից, այլ վերաբերմունքից, ոչ թե նախկիններից, այլ ներկա-նախկիններից, որոնք նույն սխալները շարունակում են՝ նոր փաթեթավորմամբ։ Մարդիկ ասում են՝ «մի քիչ էլ մեզ թողեք ապրենք, մշտապես ամեն ինչ ձեզ չի կարող մնալ»։
Սա է պատճառը, որ «Ժողովրդի ձայնը լսելի է» նոր ձևավորվող կուսակցությունն ու «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժումը հրավիրում են քաղաքացիներին մասնակցել իրական փոփոխությանը՝ առաջադրվել պատգամավորության համար և դառնալ երկրի ապագան ձևավորող ուժ։ Մենք ՁԵԶ ենք հրավիրում մասնակցելու, որոշելու, ձևավորելու վաղվա Հայաստանը։ Կապ մեզ հետ՝
[email protected]
|
+374 91 18 00 07։ «Ժողովրդի ձայնը լսելի է» կուսակցություն — «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժում, Վանիկ Նիկոյան։
