Երևանի համայնքային 151 դպրոցներից 143-ում սմարտֆոնների օգտագործումն արգելվել է

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ՝ Երևանի համայնքային 151 դպրոցներից 143-ում սմարտֆոնների և էլեկտրոնային այլ սարքերի օգտագործումն արգելվել է:

«Դրանց արգելումն ամրագրված է կրթական հաստատությունների ներքին կարգապահական կանոններում:

Խելացի սարքավորումների կիրառումը թույլատրվում է միայն ուսումնական նպատակներով՝ ուսուցչի հրահանգով, դասագրքերում QR ծածկագրերից օգտվելու համար»:  Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Կիսվել սոց․ ցանցերում