Սպшնпւթյпւն Ամբերդի մոտ. վրանում հայտնաբերվել է 58-ամյա տղամարդու՝ հրшզենի կրшկпցից գլուխը ջնջխվшծ դ ին

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 18:00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ «Ամբերդ» ամրոցի մոտ սպանություն է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել իրավապահները, մարզի դատախազը, քննչական խումբը:

Ճանապարհը «Ամբերդ» ամրոցից դեպի սպանության վայր մոտ 4 կմ-անոց հատված է, որտեղ հասնելու համար իրավապահները մեծ դժվարությամբ են անցել ճանապարհը, մոտ 1 կմ-անոց հատված էլ անցել են ոտքով:

Արդեն տեղում՝ որպես արոտավայր օգտագործվող տարածքում տեղադրված պոլիէթիլենային սավաններով պատրաստված տնակում տեղադրված մահճակալին, գլխի մասը ամբողջովին ջնջխված, հայտնաբերել են տղամարդու դի:

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 58-ամյա Արթուր Թ.-ն է: Մինչ դատաբժիշկը դեպքի վայրում կաշխատեր, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության  բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով սպանությունը կատարելու համար ծագած հիմնավոր կասկածանքով Օրգով գյուղի սարերից մեկում հայտնաբերում են կասկածյալին՝ Կոտայքի մարզի բնակիչ 57-ամյա Վարուժան Գ.-ին:

Դեպքի վայրում քննիչները հայտնաբերում են հանցագործության գործիք որսորդական հրացանը և կրակված 1 պարկուճ՝ վրանի մեջ, իսկ 1 պարկուճն էլ հայտնաբերվել է հրացանի մեջ:

Դեպքի փաստով սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կասկածյալը  ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Դին գյուղացիների և փրկարարների օգնությամբ որոշ հատվածներ ոտքով մոտեցվեց օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի դիատարին:

Կիսվել սոց․ ցանցերում