Լեոն` հայ հոգեւորականության մասին

Ժամանակ    առ   ժամանակ  մեր    մեծերին    կարդալու,  ականջալուր   լինելու  պահանջ  է  առաջանում,  քանի    որ  նրանց   մտքերը,   դիտարկումները  նույւնիսկ     հարյուրամյակներ   անց   էլ    չեն   կորցրել    իրենց  արդիականությունը:

Հայ  պատմագիտության    մեջ   իր        սթափ       հայացքով,    վերլուծական մտքով,        ճշմարտությունը    սերունդներին      փոխանցելու    առաքելությամբ առանձնանում    է    պատմաբան     Լեոն,    որը    ծնվել    է    1800    թվականին, Լեռնային    Ղարաբաղի    Շուշի    քաղաքում:  Արժե   երբեմն    մեջբերումներ   անել     նրա     <Անցյալից>     գրքից:

<Հայ    ժողովրդի    արմատական    դժբախտությունն    այն   է   եղել,    որ   նրա    մեջ      դիպլոմատ,     դիվանագետ     տարրը    միշտ   եղել    է հոգեւորականությունը:     Այս    ինձ     համար    ապացուցված     փաստ    է հազարավոր      օրինակներով`   սկսած    մեծահռչակ    Ներսես    Մեծից   ու Սահակ   Պարթեւից    եւ    եկած     մինչեւ     Հովսեփ      Արղությանը,     Ներսես Աշտարակեցին,      Մատթեոս     Չուխաճյանը,    Գեւորգ           Բրուսացին, Մկրտիչ           Խրիմյանը,     Ներսես     Վարժապետյանը,    Մատթեոս    Իզմիրլյանը,     Մաղաքիա        Օրմանյանը    եւ          վերջացրած    մեր     երեկվա  դիպլոմատներով`               Գեւորգ      Սուրենյանցով,     Մեսրոպ    Տեր-Մովսեսյանով,            Բագրատ      Վարդազարյանով,    (Հովհաննես)     Արշարունի  եւ         Զավեն     (Տեր-Եղիայան)     պատրիարքներով,     եթե     կամենում    եք, նաեւ      Խորեն           Մուրադբեկյանով:   Ոչ    ոք     խելահասություն    չունեցավ գեթ     անցյալի          հետ    մի      թեթեւ      համեմատություն    դնելու:    Ոչ    ոք չասաց     իրեն,    թե      1895-1896-ին    Անգլիան     պակաս    ուժեղ    եւ հեղինակավոր     չէր,    քան     Ռուսաստանը    1912-1913-ին,    եւ    այնուամենայնիվ,     նրա   պաշտպանած    հայերը      ջարդվեցին     հարյուր հազարներով:      Ոչ     ոք     միտը     չբերեց,     որ      բավական     չէ    նույնիսկ    այն,    որ   սուլթանը     ստորագրում    է     հայկական     դժբախտ     ռեֆորմները: Ապացույց`   1895-ի     հոկտեմբերը,     երբ      Աբդուլ-Համիդը      ստորագրեց մայիսյան           ռեֆորմները,       որպեսզի             իսկույն     այդ      թղթի    կտորը հայ      կարմիր     արյան     լճի     մեջ      ընկղմվի>:

 

Կիսվել սոց․ ցանցերում