ՀՀ-ում կրիպտո ոլորտը հիմա խաչմերուկային կետում` կա՛մ ընկերությունները փակվում են ու ձևավորվում է ստվեր, կա՛մ պետք է վերանայվի այն նախագիծը, որը հիմա անհետաձգելի կարգով շրջանառվում է։
«Կրիպտո տնտեսվարողների միություն» ՀԿ-ն մի քանի ամիս շարունակ հանդիպումներ էր ունենում պետական մարմինների հետ, որպեսզի կանխիկի մասով խելամիտ կարգավորում տրվի։ Այնուամենայնիվ, դեկտեմբերի 11-ին ՀՀ Կառավարությունը անսպասելի կերպով բերեց մի նախագիծ, որը այս խնդիրները լուծելու իմիտացիա է և միևնույն է դրա արդյունքում հունվարի 1ից ոլորտի ընկերությունների ճնշող մեծամասնությունը փակվելու է։ Նախագիծը քվեարկվելու է ԱԺ-ում դեկտեմբերի 16-ին։
Թեթև ձեռքով, առաջանցիկ տեմպերով զարգացող այս ոլորտը ուղղակի գլխատվում է` դրդելով, որ ամեն ինչ գնա դեպի ստվեր։ Սա էքսպերիմենտալ դաշտ չէ։ Սա ՀՀ-ում տարեկան 9 միլիարդ դոլարի շրջանառությամբ տնտեսություն է, որը սպասարկում է տնտեսության այլ ճյուղեր։ Այս որոշմամբ ՀՀ բյուջեն կարող է ունենալ հարյուրավոր միլիոնավոր դոլարների ավելի պակաս եկամուտներ։
Կառավարության ու Ազգային ժողովի հարգելի գործընկերներ, մի վարվեք այսպես։ Շարժվեք չվնասելու սկզբունքով։ Նախ խորությամբ հասկացեք ոլորտի յուրահատկությունները, հետո որոշումներ կայացրեք։ Այս թեմայի շուրջ մանրամասները` ստորև տեղադրված տեսանյութում
