Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռը իջել է Սիսիանում:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ այնտեղից նրանք կտեղափոխվեն մայրաքաղաքի բժշկական կենտրոններ:
Հիշեցնենք՝ երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստում տեղի էր ունեցել խոշոր պայթյուն:
Պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» բուժմիավորում, Իվանյան համայնքի բուժական կետ և ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդի, որոնք ունեն տարբեր աստիճանի այրվածքներ։
Կան զոհեր, 13 մարմին չճանաչված է, բազմաթիվ անհետ կորածների մասին տվյալները ճշտվում են:
Ուղղաթիռով բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, Երևանից առավոտյան մեկնել է դեպի Ստեփանակերտ: Օգնություն է ուղարկել նաև պաշտոնական Բաքուն:
