Լոս Անջելեսի իր տանը սպանված ամերիկացի ռեժիսոր Ռոբ Ռայների և նրա կնոջ՝ պրոդյուսեր Միշել Սինգեր Ռայների որդին՝ 32-ամյա Նիք Ռայները, ձերբակալվել է։
Այս մասին հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկյան բանտերի առցանց ռեեստրի տվյալներին։
Նիք Ռայները տեղափոխվել է Լոս Անջելեսի շրջանի բանտ, իսկ նրա համար սահմանվել է 4 միլիոն դոլար գրավ։ Լոս Անջելեսի ոստիկանությունը Նիք Ռայների ձերբակալության մասին պաշտոնական հայտարարություն չի տարածել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռեժիսոր Ռոբ Ռեյները և նրա կինը՝ Միշելը, մահացած են գտնվել Լոս Անջելեսի իրենց տանը։ Ըստ Ամերիկյան կինոընկերության՝ երկուսն էլ հայտնաբերվել են դանակահարված, իսկ դեպքի վայրում բռնկված հրդեհը դժվարացրել է մարմինների նույնականացումը։
Նրանց որդին՝ Նիք Ռեյները, սպանության գլխավոր կասկածյալն էր։
