Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում․ Հայկաձոր գյուղում հրդեհ է բռնկվել անասնակերում․ այրվել են շուրջ 1500 հատ խոտի հակեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայկաձոր գյուղում անասնակեր է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Անիի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի և վաշտի հրամանատար Գարիկ Բարսեղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արկադի Մովսիսյանը և Օհան Կիրակոսյանը։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։ Այրվել են շուրջ 1500 հատ խոտի հակեր։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Անիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Անիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են սեփականատիրոջ ինքնությունը և դեպքի հանգամանքները։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2025/12/18/1296566?fbclid=IwY2xjawOxApJleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEe75Mp-sNYRUWcG5_qrQVialZlhJgUpaQ3puIEfPERehCHon7egvFjtBQBolE_aem_2OXbt9rrnDiB4wzQDvydFA

Կիսվել սոց․ ցանցերում