Ինչպես է ավտոբուսը հայտնվել ձորում, և ինչու է վարորդը վնшսվածքներ ստացել՝ չգտնվելով ներսում. մանրամասներ

Ինչպես հայտնել ենք՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 22:15-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 97 երթուղին սպասարկող Zhong Tong մակնիշի ավտոբուսն ընկել է ձորը, վարորդը վնասվածքներ է ստացել:

Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել դեպքից՝ նշելով, որ դեռևս անհայտ հանգամանքներում ավտոբուսը հետընթաց է կատարել, ճանապարհի թեքության պատճառով հավաքել է արագություն ու ընկել ձորը:

«Վարորդը ավտոբուսում չի եղել, դա ավտոբուսների վերջնակետն է, վարորդն իջել է սուրճ խմելու:

Վարորդը որոշակի վնասվածքներ է ստացել, երբ վազելով փորձել է կանգնեցնել ավտոբուսը, կանխել դեպքը, ընկել է, որոշակի վնասվածքներ ստացել՝ ձեռքերի, ոտքերի քերծվածքներ, կողոսկրերի վնասվածքներ, գիշերը նա հիվանդանոցից դուրս է գրվել»,- նշել է Ասատրյանը:

Կիսվել սոց․ ցանցերում