ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է անծանոթ անձանց չտրամադրել անձնագրային և բանկային տվյալներ

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է անծանոթ անձանց չտրամադրել անձնագրային և բանկային տվյալներ։

«Հարգելի՛ քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի՛ տրամադրեք անձնագրային և բանկային տվյալներ։

Մի՛ փոխանցեք նաև համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը և SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը:

Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց՝ հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց կողմից, և արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ:

Հանցավորների ձեռքին հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաև այլ հանցագործությունների կատարման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում