Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել անչափահասների սեռափոխումը քրեականացնելու օրենքի նախագծին։ Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումներից։ Կողմ է քվեարկել 216 կոնգրեսական, մեծամասնությունը՝ հանրաետականներ։
Դեմ է եղել 211 կոնգրեսական՝ մեծ մասը՝ դեմոկրատներ։ Փաստաթղթով նախատեսվում է երեխաների ու դեռահասների նկատմամբ ցանկացած սեռափոխմանը միտված գործողությունը հավասարեցնել անձի դեմ հանցագործության կատարման։ Օրենքի նախագծի հեղինակը Մարջըրի Թեյլոր-Գրինն է։ Նշենք, որ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ակտիվորեն պայքար է սկսել անչափահասների նկատմամբ սեռափոխման գործողությունների իրականացման դեմ։
