Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան վիրшվորներ

Դեկտեմբերի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են 48-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 32-ամյա Համլետ Վ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդներից Համլետ Վ․-ն և ուղեևոր 59-ամյա Ծովինար Վ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել սոց․ ցանցերում