Մոսկվայում մեքենայի պшյթյnւնի հետևանքով ՌԴ ԶՈՒ գե ներալ-լեյտ ենանտ է զпhվել

Մոսկվայի հարավում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվածը Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստության վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովն է, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սվետլանա Պետրենկոն։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ Մոսկվայի հարավում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է, վնասվել է մեկ մեքենա, և հարուցվել է քրեական գործ։

«Ստացած վնասվածքների հետևանքով մահացել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստության վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովը», — ասել է Պետրենկոն։

Տեսանյութն՝ այստեղ:

Կիսվել սոց․ ցանցերում